Արմինֆո. Քանի որ վիզայի առցանց հերթագրման համակարգը դիմումատուների մեծ հոսքի պատճառով հաճախ գերծանրաբեռնված էր լինում, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն այսուհետ հերթագրումը կիրականացնի սպասելացուցակով։
Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության համաձայն, բոլոր գրանցվող դիմումատուները ստանում են գրանցումը հաստատող նամակ։ «Դեսպանության՝ սպասարկման սահմանափակ հնարավորությունների պատճառով սպասելաժամանակը կարող է ձգվել մինչև 5 ամիս։ Դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում՝ կրճատելու այն իր հնարավորությունների ընդլայնման և գործերի ընդունումը մասնավոր ընկերությանն արտապատվիրակելու միջոցով։ Դեսպանությունը օր և ժամ է նշանակում և հարցազրույցի հրավիրում՝ այդ մասին գրանցված դիմումատուին տեղեկացնելով նախապես՝ մոտ 3 շաբաթ առաջ։ Վիզայի վերաբերյալ բոլոր մյուս ծանուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ հետևյալ հղումով․ https://eriwan.diplo.de/am-hy/service/visa-informationen», - ասվում է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ