Արմինֆո.Արդեն երրորդ տարին Ադրբեջանի բանտերում անազատության մեջ գտնվող շիրակցի ռազմագերիների հարազատներն ապրիլի 11-ի առավոտից փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղին, որը տանում է դեպի Վրաստանի սահման:
Հավաքվածները պահանջում են վերադարձնել իրենց հարազատներին, որոնք արդեն երրորդ տարին պատանդ են պահվում Ադրբեջանում։ Հավաքվածները դժգոհում են, որ իրենց մերձավորների վերադարձի հարցում առաջընթաց չկա, և նրանք շարունակում են մնալ Բաքվում այսքան երկար ժամանակ։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի զինծառայողները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում։ 62 երկու ռազմագերիներից 26-ը մինչ օրս շարունակում են մնալ գերության մեջ։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց՝ քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Հավելենք նաև, որ մինչ օրս հայտնի չէ "բոլորը բոլորի դիմաց" սկզբունքով գերիների և ռազմագերիների փոխանակման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Բաքվում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվը։ Ավելին, հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, շատերը տանջամահ են արվել։