


Արմինֆո.Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ երեկ ուշ երեկոյան Սիսիան համայնքի Աշոտավան գյուղում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել: Հիշեցնենք, որ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդել էր, որ եղանակային վատ պայմանների պատճառով Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայող մոլորվել են տեղանքում՝ Նախիջևանի ուղղությամբ:



