


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում վերահսկելի է, սակայն` լարված, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ լարվածությունն առավելապես պայմանավորված է Մինսկի միջնորդների կողմից առաջիկա միջոցառումներով, և Ադրբեջանը փորձում է սաբոտաժի ենթարկել:
Միաժամանակ փոխնախարարը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի սադրանքները հազիվ թե պատերազմի վերաճեն, քանի որ դա ձեռնտու չէ Բաքվին: Նա նաև հավաստիացրել է, որ սահմանին և շփման գծում փորձառու զինվորներ են կանգնած, և հայկական կողմը հնարավոր ամեն բան անում է`ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով:



