Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, գլխավոր քարտուղարը երկրի ղեկավարին տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարության գործունեության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև կազմակերպության առաջիկա անելիքները:
Հավելենք, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն այցելել է կազմակերպության անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ ունեցել երկրների բարձրագույն ղեկավարության հետ: