Arminfo.info


 Երեքշաբթի, 24 Մարտի 2015 12:44

Սաֆարյան Աշոտ

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ

 Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր նախագիծը:


 


ՙՍ. թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին` առաջարկելով ձեւավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով։


 


Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար։ Թեեւ փետրվարի 20-ին այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես այնուամենայնիվ նպատակահարմար եւ անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը։


 


 1. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու եւ հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը։


 


2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետեւաբար, նաեւ նրա տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգի արտահայտություն, Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնառությունը, այլեւ պարբերական ջարդերի, տեղահանությունների եւ բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300000 հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում։


 


3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած եւ նույն թվականի ընթացքում գրեթե իր ավարտին հասցված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները, մի կերպ ապաստան են գտել հարեւան երկրներում։


 


4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության տեղահանության եւ կոտորածների տեղի ունեցող փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամները անձնական պատասխանատվության են ենթարկվելու եւ խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար։


 


5.
1919-1920 թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն եւ առաջադիմությունե (Իթթիհադ վե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում, կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսակցության եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի դատավճիռներ։


 


6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած եւ 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասինե կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանությունե որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում։


 


7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան, աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են. Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Իտալիան (2000թ.), Արգենտինան (2004թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Նիդերլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) եւ Բոլիվիան (2014թ.)*։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական եւ հումանիտար կազմակերպություններ։


 


8. Հավատարիմ լինելով ՙՀայաստանի անկախության մասին՚ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին, Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների եւ մարդկության դեմ գործված հանցագործության, հետեւաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը։


 


9. Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետեւ հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց 


կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։


 


10. Հայաստանը նաեւ Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը։ Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան եւ համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը։


 


11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի Հանրապետությունը խնդրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում։ Թուրքիայի եվրոինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ եւ այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով։


 


12. Հայաստանը պատրաստ է, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած ՙՀայ-թուրքական արձանագրությունների՚ հիման վրա, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջեւ, վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով։ Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռեւս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որեւէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից։ Եւ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն, անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը։


 


13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաեւ այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչեւ կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետեւանքները, ինչպես նաեւ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը։


 


Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը, ես ամենեւին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու, եւ պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները։ Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիե իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե, իհարկե, նպատակը աշխարհի համակրանքը շահելն էր, եւ ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ։ Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա՚,- ասված է ուղերձում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ