


Արմինֆո.Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն, Ադրբեջանը ստացել է: Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է», - ընդգծել է պատգամավորը՝ «Ֆոյսբուքի» իր էջում:
Իսկ Արավուսի վարչակազմի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Արգամ Հովսեփյանըհայկական լրատվամիջոցներին պատմել է, որ ադրբեջանցիներն առանց դիմադրության իրենց վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 60 հեկտար հողատարածք։ Նրա ասելով՝ ադրբեջանցիներն արդեն 11-րդ հենակետն են տեղակայել ինքնիշխքն հողատարածքներում։
Ուշագրավ է, որ ապրիլի 1-ին ՀՀ ԱԱԾ-տ հերթական հաղորդագրությունն էր հրապարակել այն մասին, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, ինչի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ «Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ», - ասվում է հաղորդագրությունում։
Ընդ որում, NK Observer-ի վերլուծության համաձայն, որը հիմնված է նրանց կողմի եւ ադրբեջանական կողմի տեսանյութերի համադրության վրա, Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջանում կորսված է 30 քառակուսի կիլոմետր։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ 4-րդ նախագահի նախկին խորհրդական Գևորգ Մելիքյանի հրապարակած սքրինշոթերի հիման վրա պարզ է դառնում, որ Տեղ գյուղի մոտ 9 քառակուսի կիլոմետր կորչում է։
Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանը դիրքեր չի կորցրել, իսկ ԱԱԾ-ը հաղորդել է, որ, հայկական կողմի հաշվարկներով, կա հինգ կետ, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:



