


Հայաստանի ԱԳՆ ճշտում է կործանված Airbus A320 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիների առկայության
վերաբերյալ տեղեկությունները: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի
քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մենք աշխատում ենք այդ
ուղղությամբ, հենց որ տեղեկատվություն լինի, այդ մասին կհաղորդվի», - նշել է
Բալայանը;
Ավելի
վաղ հայտնի էր դարձել GermanWings ավիընկերության Airbus
A320-ի կործանման մասին, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը: Ըստ
նախնական տվյալների, ինքնաթիռում եղել է 142 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի 4
անդամ: Կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ֆրանսիայի գյուղերից մեկի
մերձակայքում:



