Արմինֆո. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մարտի 29-ի հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին և բարեփոխումների օրակարգին։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառֆայությունը:
«Մեր երկկողմ փոխգործակցությունը խարսխված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», - նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։