Արմինֆո. Մահդի Սոբհանին կնշանակվի Հայաստանում Իրանի նոր դեսպան: Այդ մասին հաղորդում է իրանական ISNA պարբերականը։
"Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կգործուղվի Երևան ՝ որպես Հայաստանում ԻԻՀ նոր դեսպան: Սիրիայում ԻԻՀ նոր դեսպան է նշանակվել Հոսեին Աքբարին", - նշում է աղբյուրը, հավելելով, որ օրեր առաջ Դամասկոս մեկնելուց առաջ Աքբարին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի հետ:
Նշենք, որ Աբբաս Բադախշան Զոհուրին այս պահին զբաղեցնում է Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնը: