Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը:
«Այս թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ընթացքում: Այդ շփումների մանրամասները ես անհրաժեշտ չեմ համարում հրապարակել։ Ենթադրում ենք, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի ձեւով", - ասել է Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունն այդ հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Այս հարցին անդրադարձը, ինչպես կարծում է կառավարությունը, կապված է Ադրբեջանին պաատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու հնարավորության հետ։ Փաստաթուղթը ստորագրվել է 1998 թվականին, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել այն, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թվականին պայմանագրի պարտավորությունները ճանաչել է այն ժամանակ գործող ՀՀ սահմանադրության մի շարք դրույթներին հակասող: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխանող։ Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ստատուտի վավերացումը Հայաստանին բավական նուրբ դրության մեջ կդնի, քանի որ այդ դեպքում Երևանը պետք է միանա Միջազգային քրեական դատարանի որոշմանը, որը ս.թ. մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել: