


Բելառուսը զենք չի վաճառում Ադրբեջանին: Այդ մասին ՀՀ խորհրդարանում հայտարարել է Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Թամարա Դոլգոշեյը`մեկնաբանելով Մինսկի կողմից Ադրբեջանին ղենքի վաճառքի մասին լուրերը:
ՙԴա չի համապատասխանում իրականությանը, ես դա երաշխավորում եմ, ես նույնիսկ չեմ մեկնաբանում նման լուրերը՚,- հայտարարել է խորհրդարանականը:
Նշենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի փաստի առնչությամբ: Օրերս իր վերաբերմունքը հայտնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի առնչությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել ՙայս կամ այն դրդապատճառներից ելնելով՚ սպառազինության վաճառքի հետ կապված`շեշտը դնելով այն բանին վրա, որ ՙսահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով՚:



