Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում ասվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
"Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Շուշիի շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում", - հավելել են ՌԴ ՊՆ-ում։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: