Արմինֆո.Ադրբեջանը արգելափակում է իր տարածքով անցնող բեռները, որտեղ որպես հասցեատեր նշված են ազգությամբ հայ անձինք: Այդ մասին հայտնի է դարձել մասնավոր դեպքի արդյունքում, երբ Լոնդոնից Բրիտանական Transglobal Express տրանսպորտային ընկերության միջոցով ծանրոցը է ուղարկվել Վրաստան՝ ազգությամբ հայ քաղաքացու:
Սակայն ապրանքը չի հասել վերջնական հասցեատիրոջը։ Բողոքից հետո բրիտանական ընկերության կողմից նամակ է ստացվել, որում նշվում է, որ իրենց բեռն արգելափակվել է Բաքու (Ադրբեջան) տեղափոխելու ժամանակ, քանի որ հասցեատերը հայկական ազգանուն ունի: < Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են ։ Մենք կփորձենք ձեր փաթեթը վերադարձնել Լոնդոն ձեր հաշվին>, - ասվում է նամակում։
Այդս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը: Այդ կապակցությամբ բլոգերը նշել է, որ Transglobal Express-ը պետք է պատասխանատվություն կրի ապրանքների առաքման համար, քանի որ ընկերության լոգիստիկան չպետք է հաճախորդի խնդիրը լինի: < Ընկերությունն իրավունք չունի արդարացնել ապրանքը տեղ հասցնելու և գումարը վերադարձնելու անհնարինությունը այն փաստով, որ Ադրբեջանի ռասիստական ռեժիմը բաց չի թողնում բեռները, որտեղ հասցեատեր են նշված ազգությամբ հայ անձինք: Ադրբեջանին ընդհանրապես պետք է հեռացնել միջազգային տրանսպորտային հանգույցներից", - գրել է նա ։