Արմինֆո.Չեխիայի և Հայաստանի միջև անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցությունը տեղի է ունենում երկկողմանի և, իհարկե, նաև բազմակողմ: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը։
Նրա ասելով, նման բազմակողմ համագործակցության օրինակ է հայկական բանակում ենթասպայական կորպուսի ստեղծումը։
«Հայաստանին ՆԱՏՕ-ն այս հարցում օգնում է իր ռազմական կրթության որակի բարելավման ծրագրի շրջանակներում (#DefenceEducationalEnhancementProgramme - DEEP): Տվյալ համագործակցության առանցքային մարդկանցից մեկը սերժանտ մայոր Լուդեկ Կոլեսան է, ում ես ողջունեցի Հայաստանում Չեխիայի դեսպանատանը, որտեղ խոսեցինք ռազմական կրթության , ԱՄՆ-ում ձեռք բերված փորձի, և ճանապարհային հեծանվավազքի մասին։ Ես հպարտ եմ, թե ինչ ընդունակ, ընկալունակ և համեստ զինվորներ ունենք», - գրել է չեխ դիվանագետը