Արմինֆո. Նոր էսկալացիա չի լինելու, Twitter-ի իր միկրոբլոգում հավաստիացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակով ընդունված պաշտոնական հայտարարությունների վրա: Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին», - գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն Երևանից պահանջում է համաձայնել սահմանազատումն իր պայմաններով անցկացնելուն. հակառակ դեպքում՝ խաղաղության պայմանագիր չի լինի։ "Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել", - նշել էր վարչապետը: