Արմինֆո. Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF) հայտարարել են, որ ռուս և բելառուս ծանրորդները ներառված չեն ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական ցուցակում:
"Ռուսաստանից եւ Բելառուսից մարզիկներ չկան եզրափակիչ ցուցակներում", - EWF-ի ներկայացուցչի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկվել են 38 ռուս և 27 բելառուս ծանրորդներ (տղամարդիկ և կանայք):
Երևանում անցկացվող Եվրոպայի ապրիլյան առաջնությունը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերից մեկն է: Եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ռուս մարզիկներին թույլ տա մասնակցել ասիական մրցաշարերին, ապա նրանք տեսական հնարավորություն կունենան հանդես գալու Ասիայի առաջնությունում, որը տեղի կունենա Հարավային Կորեայում մայիսի 3-13-ը և նույնպես որակավորվում է 2024 թվականի խաղերի համար: