


Խոսելով Եվրասիական տնտեսական միության, երկբևեռ աշխարհի
և կրեմյլան այլ զառանցանքների մասին, կարելի է միայն մեկ հարցի պատասխանել –
կարո՞ղ է այդյոք Ռուսաստանը ներկայիս տեսքով գոյություն ունենալ 10 տարի անց: ԱրմԻնֆո
գործակալության հետ մամուլի ինտերնետ-ասուլիսում նման կարծիք է արտահայտել
ղազախական քաղաքագետ Այդոս Սարիմը:
«Խելացի մարդիկ, տնտեսագետները, որոնք մեզնից շատ բան
գիտեն, իհարկե, խոսում են պրեֆերենցիաների, ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցության
բացասական հետևանքների մասին: Ամենածիծաղելին այն է, որ իրական ինֆորմացիա ոչ ոք
չունի: Պետական վիճակագրոյթունը մեր երկրներում նողկալի է ու ձգված: Այնպես որ,
Սերգեյ Գլազևի նման շառլատանների համար առաջացել է հսկայական դաշտ»,-նշել է նա:
Ղազախ քաղաքագետը համոզված է, որ լուրջ երկրներն,
իրականում, ԵՏՄ-ին չեն անդամագրվի, չնայած, նրանք կարող են խաղալ, կարող են վարկեր
խնդրել, լուծելով իրենց խնդիրները: Այս առումով նա խորհուրդ չի տալիս ավելիին
սպասել ԵՏՄ-ից, որը «շատ շուտով կմեռնի»:
Նրա համոզմամբ, ղազախներին Հայաստանը պետք չի, ոսնի եր
ոչինչ չի կարող նրան տալ, և նրա հետ չունի ընդհանուր սահմաններ:
Ապրանքաշրջանառությունը – վիճակագրական սխալ է, ներդրումները Հայաստանում գրեթե
զրո են: «Ես հասկանում եմ Հայաստանին, որը գտնվում է բավականին բարդ իրավիճակում,
Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների շրջապատում, և, հավանաբար, ձեր ղեկավարության
կարծիքով, դա գոյատևելու միակ միջոցն է: Իրականում Հայաստանը գոյատևոմ է ռուսական
սվինների հաշվին»,-եզրափակել է Սարիմը:
Հայաստանի
լրագրողների համար փորձագետների և քաղաքական գործիչների հարցազրույցները
կազմակերպվում են ԱՄՆ դեսպանության կողմից առակցվող Հետազոտական կենտրոնի
կազմակերպած` «Արդական երկխոսությունները Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգում»
նախագծի շրջանակներում:



