Արմինֆո.«Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 23-ին կաառավարության նիստում:
Նրա ասելով, Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով: «Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից», - ընդգծել է Փաշինյանը: