Արմինֆո. Ֆրանսիան առաջին օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 12-ից) դատապարտում է Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը, որն ունի հումանիտար և տնտեսական բացասական հետևանքներ։ Այդ մասին մարտի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ երկրի Սենատում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։
Նա հաստատել է, որ դեկտեմբերի 12-ից Արցախի բնակչությունն այլևս չի կարողանում ազատ տեղաշարժվել, սննդամթերքը մատակարարվում է սահմանափակ քանակությամբ: Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը համոզմունք է հայտնել, որ այս իրավիճակը չի կարող այսպես շարունակվել:
"Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը և կարգավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության մատակարարումը", - ասել է նա ՝ այդ առումով մատնանշելով նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի կատարման պարտադիր լինելը:
Կոլոննան համոզմունք է հայտնել, որ այդ արգելափակումը սնուցում է լարվածությունը եւ բանակցությունները հեռացնում է միակ հնարավոր քաղաքական կարգավորման հեռանկարներից:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաեւ հաղորդել է, որ ապրիլին մտադիր է այցելել Երեւան եւ Բաքու, եւ նշել է առկա հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: