Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեն խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ կայքում զետեղված կոմիտեի հայտարարությունում։
«Միջանցքը փրկօղակ է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակիչների միջև։ Կոմիտեն լիովին աջակցում է խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների հրապարակային հայտարարությանը եւ կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել եւ դադարեցնել Լաչինի միջանցքով երթեւեկության անօրինական խոչընդոտումը", - ասված է հայտարարության մեջ:
Կոմիտեն նաեւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ին որոշմամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ իրենց հասցեագրված միջոցառումները, որոնցում նշված են Ադրբեջանի պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ըստ որի, Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղ