Արմինֆո.: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է ՌԴ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հավանական մոտալուտ եռակողմ հանդիպման մասին։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ-ում
կառավարության ժամի ընթացքում՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
Նա հիշեցրել է, որ նման հանդիպում պետք է տեղի ունենար դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը (2022թ. դեկտեմբերի 12-ին - խմբ.), Հայաստանը հրաժարվել էր մասնակցել դրան։
Միրզոյանը տեղեկացրել է, որ բանակցային գործընթացն այժմ ընթանում է հեռահար ռեժիմով, նշելով, որ կողմերը փոխանակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ։ "Բայց սպասվում է, որ ինչ - որ հերթական փուլից բանակցային գործընթացը պետք է վերականգնվի առերես ձևաչափով", - հավելել է Հայաստանի արտգործնախարարը։