Արմինֆո.Հայաստանում դիտարկման գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հաղորդում են Բերձորի (Լաչինի) միջանցքում լուրջ խոչընդոտների մասին:
Կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ համազեկուցողները ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացրել են Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ իրենց եզրակացությունները: Այն կայացել էր ընթացիկ տարվա փետրվարի 17-19-ը։ Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Բերձորի միջանցքի մուտքի մոտ։ Նրանք այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և դրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, որոնք արգելափակվել են Գորիսում՝ Բերձորի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով:
"Ըստ նրանց դիտարկումների ՝ միջանցքով երթևեկությունը "խիստ դժվարացել է", ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ իրերի փոխադրումը։ Նման իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։
Վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին անկախ գնահատական տալ իրավիճակին", - ասված է ԵԽԽՎ կայքում զետեղված հաղորդագրությունում։ "Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել անկախ ճանաչողական այց եւ թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ողջ տարածքում", - հավելել են Կիլյունենը եւ Օբերգը: