Տեղի է ունեցել ԱԺ
Բարգավաճ Հայաստան խմբակցության նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ խմբակցության
ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ
խմբակցության քարտուղարի պաշտոնը վստահվել է Վահե Էնֆիյաջյանին: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ինքը` Վահե Էնֆիաջյանը:
«Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ
ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու
է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և
կառուցողական»,-ասել է նա:
Հիշեցնենք,
որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կուսակցությունից և
քաղաքականությունից իր հեռանալու մասին: Դրանից հետո կուսակցույթունը գլխավորեց
Ղոհրաբյանը, իսկ կուսակցությունը լքեց մոտ 10 պատգամավոր: