Արմինֆո. Երկրի հյուսիս - արեւմտյան սահմաններին լարվածության պատճառով բարձրացվել է բանակի եւ ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության եւ հրթիռային ստորաբաժանումների պատրաստության մակարդակը:
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն, Թավրիզի երկրորդ ռազմակայանում գտնվող բանակային ռազմաօդային ուժերը պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի: Միաժամանակ ընդգծվում է, որ հատուկ գործողությունների ստորաբաժանումներն իրենց առավելագույն հնարավորություններն օգտագործում են իրանական ազգի շահերի դեմ ուղղված թշնամական գործողություններին հակազդելու համար:
"Սա վերջին նախազգուշացումն է, հեռու մնացեք մեր կարմիր գծերից ։ Մենք որեւէ պատերազմի նախաձեռնող չենք, բայց մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի։ Մենք կոչնչացնենք սիոնիստներին Բաքվում", - նշվում է ԻՀՊԿ հաղորդագրությունում։
Հավելենք նաև, որ ԻՀՊԿ-ի հետ կապված թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Հայաստանի օդային տարածքում երեկ երեկոյան նկատվել է ալժիրյան ինքնաթիռ (սովորաբար դրանցով սպառազինություն է փոխադրվում - խմբ.), որն ադրբեջանական Գյանջայից թռչում էր ՀՀ օդային տարածքով։
Հավելենք նաև, որ Իրանը հաղորդում է Հայաստանի հետ սահմանին ԱՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կուտակումների մասին։