


Մարտի 22-ին, ժամը
13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի
մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի
կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի
Գրիգորյանը: ԼՂՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ,
դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք,
որ ներկայումս Ադրբեջանում է գտնվում ևս մեկ զինծառայող` Արսեն Բաղդասարյանը, որը
հակառակորդի կողմում է հայտնվել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:



