Արմինֆո.Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ "Ազգային կառավարման համակարգ" հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը հաղորդել էր, որ այսօր Վերիշենի մերձակայքում ադրբեջանցիներն առեւանգել են Խնձորեսկի բնակիչ Մ.Գյուլնաբարյանին, որը զինծառայողների համար հաց էր տեղափոխում դիրքեր: