Արմինֆո.Ժամեր առաջ Վերիշենից դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ.Գյուլնաբարյանին, ով հաց էր հասցնում մեր զինվորներին։ Այդ մասին հաղորդել է "Կառավարման ազգային համակարգ" հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը։
"ՀՀ պաշտպանության նախարարություն, ի՞նչ տեղեկություն կա տվյալ անձի առողջական վիճակից: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նրան ողջ և առողջ վերադարձնելու ՀՀ: Եվ ինչպե՞ս է թշնամին հայտնվել ՀՀ սուվերեն տարածքում», - հարց է տվել Արթուր Գրիգորյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
ՀՀ ՊՆ-ում առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել խաղաղ բնակչի գերեվարման մասին Գրիգորյանի ՝ հաղորդագրությանը։
Հավելենք նաև, որ նախօրեին ադրբեջանական սոցիալական ցանցերից համաշխարհային սարդոստայնում հայտնվել է Բերձորի (Լաչինի) միջանցքից մի տեսանյութ, որտեղ կեղծ ակտիվիստը կոչ է անում Նովրուզի տոնի կապակցությամբ զոհաբերել հայի։
Հայտնի է նաև, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը գործընկերների ուշադրությունը հրավիրել է այդ աղաղակող փաստի վրա։ Այսպես, ԱրմԻնֆո-ի տրամադրության տակ հայտնված նամակում, մասնավորապես, նշվում է. "Հարգելի գործընկերներ, ադրբեջանական պետության կողմից հովանավորվող կեղծ "էկոակտիվիստը", որը մասնակցում է Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությունն աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, խոստանում է վրեժ լուծել հայերից Նավրուզի կապակցությամբ: Ադրբեջանական Telegram-ալիքները փորձում են դա ներկայացնել որպես կատակ։ Դա վկայում է Ադրբեջանի կառավարության ՝ էթնիկ զտումներ իրականացնելու իրական մտադրության մասին, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում ՝ երեխաներն ու ծերերը, տառապում են պարենի, դեղորայքի, գազի և էլեկտրականության պակասից"։