Արմինֆո.Բաքուն Երեւանին մեղադրել է ԵԱՀԿ-ում Իրանի դեմ փաստաթղթի ընդունումը տապալելու համար։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Հայաստանն, իբր, "Իրանի պատվերով խոչընդոտել է ԵԱՀԿ-ում հայտարարության ընդունմանը, որում դատապարտվում էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչությունը":
"Ցավոք, հայկական կողմն ամեն կերպ խոչընդոտել է շուրջ երկու ամիս շարունակվող քննարկումներին եւ թույլ չի տվել ընդունել դեսպանատան վրա հարձակումը դատապարտող հայտարարությւոնը, որում ընդգծվում էր արդարության ապահովման համար մանրակրկիտ հետաքննության անցկացման կարեւորությունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն Իրանի հիմնական ներկայացուցիչն է ԵԱՀԿ-ում, այլև շահագրգռված չէ կայունության և հանգստության հարցում", - գրում է APA գործակալությունը։
Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստաթղթի շուրջ քվեարկությանն առնչվող իրավիճակը պարզելու համար, որը հանգեցրել էր մեկ մարդու մահվան, եւ որի քաղաքականացմանն այդքան ձգտում է ադրբեջանական կողմը, ԱրմԻնֆո-ի խմբագրությունը դիմել է Հայաստանի ԱԳՆ: Այն կհրապարակվի ստանալուն պես։