Արմինֆո. Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք, որը լրջորեն տուժել էր նախորդ տարվա սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից:
Իմանգալի Տասմագամբետովը հանդիպել է տեղի իշխանությունների, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, դիտել ագրեսիայից տուժած տարածքները: Այցելության տեսանյութը հրապարակել է "Արմենպրես" պետական գործակալությունը: