Arminfo.info


 Հինգշաբթի, 16 Մարտի 2023 13:09
Մարիաննա Մկրտչյան

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հավաստիացնում է. ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը չեն ընդունի հարձակումն ինքնիշխան Հայաստանի վրա

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հավաստիացնում է. ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը չեն ընդունի հարձակումն ինքնիշխան Հայաստանի վրա

Արմինֆո.Հայաստանը վստահելի գործընկերների կարիք ունի, եւ ես կփորձեմ օգնել նրան այդ հարցում։ Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

 

Անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով արդեն չորրորդ ամիսը փակ Բերձորի միջանցք կատարած իր այցին ՝ Ռասմուսենը նշել է, որ այդ այցն իր համար լուրջ փորձ է եղել։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման անօրինականությունն ու անմարդկայնությունը։ "Այս շրջափակումը կարող է շատ արագ վերածվել հումանիտար աղետի։ Ավելին, այն անօրինական է եւ անմարդկային", - ասել Է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը: Այդ իմաստով նա հիշեցրել է, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ։ "Միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, ուստի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ես Ալիևին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել շրջափակումը", - ասել է նա։

 

Դիտարկմանը, թե Ալիևին նման ուղերձներ են հղել և ԱՄՆ պետքարտուղարը, և Միջազգային դատարանը, և այլ միջազգային դերակատարներ, մինչդեռ, Ադրբեջանը հասկանում է միայն պատժամիջոցների լեզուն, որին Արևմուտքը պատրաստ չէ գնալ, այդ կապակցությամբ որն է նրա անձնական պատասխանատվությունը, Ռասմուսենը նշել է, որ իրականությունն այն է, որ Իլահմ Ալիևն իշխանություն ունի դադարեցնելու այդ շրջափակումը։ Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Ալիևը չի ցանկանում ընդգրկվել միջազգային ագրեսորների շարքերում։

 

Այս առումով նա կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի նախագահի նկատմամբ։ Նրա խոսքով ՝ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ փոխգործակցությունը հիանալի հարթակ է, որի միջոցով Ալիևին կարող են ասել, որ նա չի կարող խախտել միջազգային իրավունքը և անպատիժ մնալ: Ընդ որում, նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր նպատակն այստեղ ոչ թե ինչ-որ մեկին սադրել է, այլ մեկ անգամ ևս հասկացնել, որ բոլոր միջազգային դերակատարները պետք է հարգեն միջազգային իրավունքը, այդ թվում՝ և Ադրբեջանը, և Ռուսաստանը:

 

"Փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն ունի Լեռնային Ղարաբաղում, որն ի զորու չի եղել ոչ կանխել միջանցքի շրջափակումը, ոչ էլ՝ Հայաստանի դեմ ագրեսիան։ Եվ դա է պատճառը, որ ես կխրախուսեի ԵՄ-ին ամրապնդել իր առաքելությունն այստեղ։ Ես կարծում եմ, որ պետք է ավելացնել առաքելության թվակազմը և համոզվել, որ Ադրբեջանը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայից։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի արդար խաղաղություն, որտեղ երաշխավորված կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների արդար իրավունքներն ու անվտանգությունը", - ասել Է Ռասմուսենը, հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմ, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։

 

Նրա խոսքով ՝ ինքը խոսում է մի պայմանագրի մասին, որը կհանգեցնի երկարաժամկետ և համապարփակ խաղաղության, որի հետ կհամաձայնեն և Հայաստանը, և Ադրբեջանը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ նման պայմանագիրը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: "Եվ ես չեմ կարող պատկերացնել այլ մեխանիզմ, բացի միջազգային խաղաղապահ զորակազմից, որը կարող է երաշխավորել այդ իրավունքներն ու անվտանգությունը։ Եվ, կարծում եմ, Ադրբեջանը պետք է համաձայնվի նման առաքելությանը", - հավելել է նա, ճկունություն որակելով ՀՀ վարչապետի դիրքորոշումը, ով հայտարարել է, որ Արցախի բնակչության անվտանգության երաշխիքներն ավելի կարևոր են, քան նրա կարգավիճակը։ Նրա խոսքով ՝ ինքը կցանկանար նույն ճկունությունը տեսնել ադրբեջանական դիրքորոշման մեջ։

 

Անդրադառնալով հայկական կողմի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությանը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ հասկանում է հայկական կողմի մտավախությունները հնարավոր ագրեսիայի վերաբերյալ, նման վտանգ միշտ էլ կա։ Սակայն, նրա խոսքով, ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը չեն ընդունի Հայաստանի նման ինքնիշխան երկրի վրա հարձակումը։ "Հայաստանը գոյության իրավունք ունի", - ասել է նա։

 

Դիտարկմանը, թե Արևմուտքը չի ընդունում նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքների օկուպացիան, Ռասմուսենը վստահեցրել է, որ դրանք տարբեր իրավիճակներ են, սակայն չի բացատրել, թե որն է տարբերությւոնը:

 

"ԱՄՆ-ն այս պահին զբաղված է Իրանով և Ադրբեջանին դիտարկում է այդ համատեքստում։ Իսկ Եվրոպային հարկավոր է գազ, և նա Ադրբեջանին դիտարկում է այդ համատեքստում։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում կարող են մտածել, թե այդ գործոնները թույլ են տալիս Ադրբեջանին իրեն ավելի ուժեղ զգալ ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այն փաստը, որ Եվրոպան ունի էներգետիկ շահեր, չի նշանակում, որ մենք աչք կփակենք հումանիտար աղետի կամ Հայաստանի դեմ ագրեսիայի վրա", - ասել է նա։ -

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Արդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասինԱրդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասին
Նոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարարՆոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարար
Թմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանաԹմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանա
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀայաստանինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
Հայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգՀայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ
Առաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններԱռաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացումՓաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահՍարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակումԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներովՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներով
ԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցըԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրըՔաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբՀայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ադրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացիԱդրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտինԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար