Արմինֆո.Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վերաբերյալ զեկույցն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն։
"Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որի համահեղինակն եմ, Եվրախորհրդարանում ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Հայ ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք",- հաավելել է նա:
Զեկույցն ընդունվել է 534 «կողմ», 10 «դեմ», 66 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթուղթը պատրաստել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը։