Արմինֆո.Եվրախորհրդարանը պետք է ամենավճռական ձևով դատապարտի Բերձորի միջանցքի ադրբեջանական շրջափակումը։ Այդ մասին Եվրախորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբազկին։
Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանում շատ են խոսում մարդու իրավունքների մասին, եւ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանության գործում չեն կարող լինել երկակի ստանդարտներ: Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է ապահովել քրիստոնյա ժողովուրդների, տվյալ դեպքում, հայերի պաշտպանությունը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է հասնել Ադրբեջանի կողմից միջանցքի ապաշրջափակմանը եւ եվրոպական ինստիտուտների օգնությամբ ապահովել հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
"Արցախում հազարավոր հայեր են տուժում։ Հերթական անգամ հայերն իրենց պատմության մեջ ենթարկվում են ցեղասպանության։ Մենք նրանց կողքին ենք եւ համերաշխ ենք Հայաստանի հետ", - նշել է Ջամբազակին։