Արմինֆո.Նայելով իրականությանը՝ անհրաժեշտ է կամք դրսևորել։ Այդ մասին մարտի 15-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման մասին հաշվետվությունը:
Նախարարի ասելով՝ խոսքն, առաջին հերթին, Հայոց պետականության մասին է, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը բանակն է։ Նրանք, ովքեր նպաստում են պետականության թուլացմանը, ըստ էության, նույնիսկ, "հինգերորդ շարասյան" ներկայացուցիչներ չեն, այլ ավելի շատ հիշեցնում են դավաճանների։
Պատասխանելով առաջնագծի անբավարար վիճակի մասին ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Պակիկյանն, ըստ էության, համաձայնել է, որ առաջնագծի կահավորումը առայժմ հեռու է իդեալականից, բայց ամեն ինչ արվում է դրանց ամրապնդման համար, այդ թվում ՝ թիկունքային ենթակառուցվածքների, ամրաշինական և ինժեներական կառույցների։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ են կառուցվել, որոնք տանում են դեպի առաջնագիծ։ Էսկալացիայի որոշ դեպքերից հետո առաջնագիծը փոխվել է ոչ հօգուտ Հայաստանի, ինչի արդյունքում ստիպված են եղել ստեղծել նոր հենակետեր։ Պապիկյանը հավելել է, որ պաշտպանական գիծը, հատկապես, Ադրբեջանի հետ սեպտեմբերյան մարտական բախումներից հետո, լիարժեք սարքավորումների եւ զինվածության կարիք ունի: Բանակում հսկայական աշխատանք է սպասվում, և Պապիկյանը, ով ստանձնել է պատասխանատվություն, մտադիր է ավարտին հասցնել սկսածը։
Նշենք, որ հանձնաժողովի նիստը շարունակվել է դռնփակ։