Արմինֆո. Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Թուրքիայինախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սպիտակ տանը եւ արտաքին գործերի նախարարությունում անցկացված հանդիպումներն ընդգրկել են "երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, երկրաշարժները Թուրքիայում, համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, էներգետիկ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Հարավային Կովկասը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը":
Բանակցությունների ընթացքում ընդգծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական հարթությունը և նշվել, որ կարևոր է շարունակել համագործակցությունը երկու դաշնակից երկրների միջև գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ ՝ փոխադարձ հարգանքի և շահագրգռվածության հիման վրա։
Նաեւ նշվում է, որ ընդգծվել են այն քայլերը, որոնք նպաստում են երկկողմ առեւտրի ծավալները մինչեւ 100 մլրդ դոլարի նպատակային ցուցանիշ ի հասցնելուն:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան սկզբունքորեն պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, եւ եռակողմ համաձայնագրի շրջանակներում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պարտավորությունների կատարումը կարագացնի գործընթացը, հաղորդում է Անադոլուն: