Արմինֆո. Իրանն իր ռազմական ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել, հաղորդում է ԻՀՊԿ-ը:
"Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն հանդես կգա միջազգային սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած ծրագրի դեմ", - հավելել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում:
ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը որևէ պատերազմի նախաձեռնողներ չեն, բայց բավական է մեկ հրաման, որպեսզի հարձակում սկսի հակառակորդների մայրաքաղաքի վրա:
Եթե Ալիևը վստահի իր սիոնիստ բարեկամներին և հիմարություն անի, նրա պատիժը կլինի այն, որ մենք կվերադառնանք մեր պատմական հողեր . .. Կովկասը Իրանի կարմիր գիծն է", - ամփոփել են ԻՀՊԿ-ում։
Հավելենք, որ ԻՀՊԿ-ի այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի զինված ուժերը ծանր տեխնիկա են քաշում դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շփման գիծ:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ադրբեջանի զինված ուժերի շարժ է նկատվում է Հայաստանի և Արցախի զորքերի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև երկար ժամանակից ի վեր առաջին անգամ նկատվում է ծանր տեխնիկայի տեղաշարժ: