Արմինֆո.Մարտի 15-ից Հայաստանը կընդգրկվի այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների նկատմամբ Չինաստանը վերսկսում է բոլոր տեսակի վիզաների տրամադրումը։ Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն ՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ վիզաների տրամադրումը դադարեցվել էր 2020 թվականի մարտին՝ COVID-19 համավարակի պատճառով։ <Փետրվարի 6-ից Չինաստանը թեստային ռեժիմով վերսկսել է արտագնա խմբային շրջագայությունների կազմակերպումը և Չինաստանի քաղաքացիների համար "ավիատոմսեր + հյուրանոց" ծառայությունների մատուցումը: Առաջին փուլում խմբային շրջագայություններ թույլատրվում է վաճառել 20 երկրներում, ներառյալ Ռուսաստանը: Մարտի 15-ից ցուցակում կընդգրկվի ևս 40 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, Ղազախստանը և Ուզբեկստանը։