Arminfo.info



 Երկուշաբթի, 13 Մարտի 2023 15:37
Մարիաննա Մկրտչյան

ՀԿ-ները Հայաստանի իշխանություններին մեղադրել են տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների հետադիմական շղթա ստեղծելու համար

ՀԿ-ները Հայաստանի իշխանություններին մեղադրել են տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների հետադիմական շղթա ստեղծելու համար

Արմինֆո.Մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատել են Հայաստանում "Պետական գաղտնիքի մասին" նոր օրենսդրական փաթեթը։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ ասվում է.

 

«Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Մասնավորապես՝ դրա 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», ավելացվեցին «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։ Այս փոփոխությամբ, ըստ էության, խեղաթյուրվեց և արժեզրկվեց ամբողջ այդ օրենքը։

 

Նախ՝ առնվազն հստակ չէ, թե ինչ չափանիշներով է առանձնացվում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»-ը, և, բացի այդ, խիստ վիճահարույց է տվյալ սահմանափակման հիմնավորումը։ Ստացվում է, որ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող։ Փաստորեն, օրենսդրական այս փոփոխությամբ պաշտոնական տեղեկատվությունը մերժելու նոր հիմքեր են ստեղծվում։ 

 

Ճիշտ է, «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հասկացություններում ներկայացված է, թե ինչ է նշանակում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», և դրա կարգավորումներին մի ամբողջ գլուխ է նվիրված։ Բայց նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից օգտվողը պարտավոր չէ վերոհիշյալ հասկացության իմաստը փնտրել այլ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Եվ ամենակարևորը՝ այդ հասկացության ձևակերպումը այնքան ընդհանրական է, որ դրա տակ ինչ ասես կարող է ընդգրկվել։ Այդ թվում՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության ստվերոտ կողմերը, բացթողումներն ու չարաշահումները, որոնք ժողովրդավարությանը ձգտող ցանկացած երկրում պետք է հասարակության ու մամուլի քննադատության թիրախ դառնան։ Իսկ հիմա դրանց մեծ մասը կարող է փակ մնալ։

 

Պաշտոնական տվյալների մատչելիության սահմանափակմանը, բացթողումների ու չարաշահումների կոծկմանն է ուղղված նաև շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը։ Ըստ դրա՝ նույն տրամաբանությամբ խիստ սահմանափակվում է նաև բնապահպանությանը վերաբերող տվյալների տրամադրումը։ Հիշեցնենք նաև, որ անցած տարվա վերջից քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիոն ոլորտում կամայական և անհամաչափ սահմանափակումներ կիրառելու համար։

Այսպիսով, գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետական մարմիններից պաշտոնական տվյալներ ստանալն առանց այն էլ անասելի բարդությունների հետ է կապված, և բազմաթիվ անհիմն մերժումների են բախվում և՛ անհատ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները։

 

Ընդ որում՝ այդ հետադիմական օրինագծերը, նախքան դրանց հրապարակելը կամ շրջանառության մեջ դնելը, պատշաճ չեն քննարկվել մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ՝ անցած տարվա ապրիլի 19-ին մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Հուշագիր ստորագրեցինք օրենսդիր մարմնի (ի դեմս ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի) և գործադիր իշխանության (ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի) հետ առ այն, որ ինֆորմացիոն ոլորտին վերաբերող օրենքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի այժմ մշակվող օրենսդրական բարեփոխումների Հայեցակարգի սկզբունքների հիման վրա՝ մասնագիտական քննարկումներ անցկացնելով գաղափարների ծագման փուլից սկսած։ 

Արձանագրում ենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները մի շարք դեպքերում իշխանությունների կողմից չեն պահպանվել։ 

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք՝

ՀՀ նախագահից՝ չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, հատկապես ուշադրություն դարձնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությանը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը,

 

Ազգային ժողովից և ՀՀ կառավարությունից՝  «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագիծը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը հանել շրջանառությունից, դրանց վերաբերյալ նախաձեռնել լրացուցիչ  ուսումնասիրություններ և լայն քննարկումներ փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև ուղարկել այդ փաստաթղթերը միջազգային փորձաքննության»:

 

Հայտարարության ներքո ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմկողմանի Տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, լրագրողական «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը,
Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ը, Գորիսի մամուլի ակումբը, «Ֆեմիդա» ՀԿ-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով