Արմինֆո.Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու՝ հանդիպման։
Ընդ որում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հրավերի ձեւակերպման մեջ հանդիպման նպատակների մասին նշվում է "վերաինտեգրման շուրջ շփումների շարունակում", ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերի քննարկումը:
Ուշագրավ է, որ Արցախի բարձրագույն ղեկավարությունը ռուսական կողմի միջնորդությամբ Իվանյանում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից հետո բազմիցս հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են զուտ տեխնիկական հարցեր ՝ կապված Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի ապաշրջափակման հետ։ Արցախում վստահեցրել են, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել՝ չնայած դրանք պարտադրելու Ադրբեջանի փորձերին։