

Մարտի 18-ին Բեյրութում ընդհարում է տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդական թևի
ներկայացուցիչների և Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների միջև:
«Ազդակ»
թերթի հաղորդման համաձայն, Թուրքիայի դեսպանատունը կազմակերպել էր Գալիպոլիի ճակատամարտի մասին ֆիլմի
ցուցադրություն, ինչը մեծ հակազդեցություն էր հարուցել հայկական կուսակցության
ներկայացուցիչների շրջանում: Երիտասարդ դաշնակցականները կինոթատրոնի մոտ թռուցիկներ էին բաժանել անցորդներին` իրազեկելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները որոշել էին միջամտել իրավիճակին, հարձակվելով խաղաղ ցուցարարների վրա, ինչի արդյունքում ծեծկռտոց էր սկսվել: Հայկական կողմը դիմադրություն է ցույց տվել, այնուհետև միջամտել են Լիբանանի իրավապահները, որոնց հաջողվել է բաժանել
հակամարտող կողմերին: Միջադեպի արդյունքում երկու թուրք է ձերբակալվել, իսկ ՀՅԴ
երկու ներկայացուցիչներ վիրավորվել են:


