Արմինֆո. Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և այլ ռուսաստանյան մեդիամենեջերների Հայաստան մուտքի արգելքին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Անկեղծ ասած, մենք դրան բացասաբար ենք վերաբերվում։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում է նման դեպքերից զերծ պահել մեր երկկողմ հարաբերությունները։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից", - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում այն բանին, որ որոշ ռուս լրագրողների, ռուսամետ դիրքորոշում ունեցող մեդիամենեջերների արգելում են մուտք գործել բարեկամ երկիր։ Հարցում, Բացի Գաբրելյանովի հետ կապված իրավիճակից, հիշատակվել է "Ռոսիա սեգոդնյա" մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հաղորդումների մասին, որ նրան եւս արգելված է մուտք գործել Հայաստան, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն։
Հիշեցնենք. մարտի 8-ին հայտնի է դարձել, որ ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ, "Նյուս մեդիա" հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան, և նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում: