


Հայաստանը ցավակցություն է հայտնում Թունիսում
ահաբեկչության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Այդ մասին գրել է Հայաստանի
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Թուիթերի» իր միկրոբլոգում:
«Մենք ցնցված ենք Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական
գործողության առնչությամբ: Ցավակցում և կարեկցում ենք զոհերի ընտանիքներին: Արագ
ապաքինում ենք մաղթում վիրավորներին», - գրել է Բալայանը:
Հիշեցնենք,
որ մարտի 18-ին Բարդոյի ազգային թանգարանում ահաբեկիչները պատանդ էին վերցրել
զբոսաշրջիկների: Երբ ահաբեկիչները սկսել էին կրակել պատանդների վրա, ուժայինները
գրոհ էին սկսել և վնասազերծել ահաբեկիչներին: Գործողության արդյունքում զոհվել է
22 մարդ, կա ավելի քան 30 վիրավոր: Սպանվածների թվում եմ Թունիսի մեկ քաղաքացի և մեկ ոստիկանության սպա, մյուսները
տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ էին:



