Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է
ցանկացած գնով կանխել ԲՀԿ մոտալուտ կազմաքանդումը. նրա բանագնացները ԲՀԿ կառույցների ազդեցիկ դեմքերին համոզում են մնալ կուսակցությունում:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», վարչապետը լուրջ հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ եւ մտածում, որ եթե իրեն հաջողվի պահպանել այդ կուսակցության գոնե կորիզը, դա կարող է օգնել իրեն 2017-18 թթ. ընտրական գործընթացներում առավել նպաստավոր դիրքեր ունենալ: Պարբերականի
տեղեկությունների համաձայն, կռահելով Աբրահամյանի ծրագրերի մասին, նրա խնամին` ԲՀԿ
նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հերթին, բոլոր միջոցներով փորձում է
խոչընդոտել դրանց իրագործմանը: Ծառուկյանն այժմ գորիծուն կերպով հրահանգավորում է
իր նախկին զինակիցներին հեռանալ կուսակցությունից: Դրանով իսկ ԲՀԿ նախկին
առաջնորդը ցանկանում է Աբրահամյանից վրեժխնդիր լինել Ծառուկյանի հասցեին նրա
կտրուկ ելույթի և սպառնալիքների համար: ՀՀԿ գործադիր մարմնի տխրահռչակ նիստից հետո
Աբրահամյանը սպառնացել էր, որ երկրում քաղաքական իրավիճակի սրման համար ողջ
պատասխանատվությունն ընկնում է Ծառուկյանի վրա:
Հիշեցնենք,
որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ չարիք է դարձել երկրի
համար: Նա նաև Ծառուկյանին ազատել էր ԱԱԽ անդամի պաշտոնից, խոստանալով, որ կսկսվի
նրան պատգամավորական մանդատից զրկելոև գործընթաց` ԱԺ նիստերին բացակայությունների
առնչությամբ: Նախագահը նաև հանձնարարել էր ստուգել հարկերի վճարումից Ծառուկյանի խուսափելու
վերաբերյալ բազմաթիվ լուրերը: