Արմինֆո. Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել նույնականացման քարտերով, անձնագրի առկայությունը պարտադիր չի լինի:
Կառավարության հաղորդագրության համաձայն, այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: