Արմինֆո.Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին», - ասվում է հաղորդագրությունում: