Արմինֆո.Մարտի 7-ին Արցախի Իվանյան քաղաքում մի քանի ժամով արգելափակվել են Արցախի ռուսական խաղաղապահ ուժերի գլխավոր բազայի մուտքերն ու ելքերը։
Մի քանի տասնյակ երիտասարդներ <Այնտեղ, որտեղ դուք եք, կա՞ խաղաղություն>, <Մեզ հարկավոր են իրական խաղաղապահներ>, <Խախտվել են մեր բոլոր իրավունքները> գրառումներով պաստառներով ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում ՌԽԶ հրամանատարության հետ: Նրանք պնդում են խաղաղապահների կողմից իրենց պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը, այդ թվում ՝ հանրապետության բնակիչների անվտանգությունն ու խաղաղ կյանքի ապահովումը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ակցիային մասնակցելու են ավելի մեծ թվով մարդիկ, սակայն, արդյունքում՝ հավաքվել է երկու տասնյակ մարդուց ոչ ավելի։ Իրենց ակցիայով երիտասարդները ցանկանում են նաև ցույց տալ, որ անտարբեր չեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված ոստիկանների կորստի նկատմամբ։ <Նրանց փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։ Այստեղ է ՌԽԶ-ի տեղակայման վայրն է, թող գան ու խաղաղություն ապահովեն", - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել զոհված ոստիկաններին հրաժեշտի արարողությունը: Մարտի 5-ին ՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր ԼՂՀ ՆԳՆ ոստիկանության երեք աշխատակից: Եվս մեկ ոստիկան ծանր վիրավորում է ստացել։