


Ղարաբաղյան հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ճիշտ չէ, մենք այդպես ենք գտնում, դա ես պաշտոնապես հայտարարում եմ՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ուկրաինայի երագույն ռադայի պատգամավոր Բորիս Տարասյուկը:
Տարասյուկի և, ինչպես ինքն է հավաստիացրել, Ուկրաինայի նման տեսակետը մասամբ պայմանավորված է ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Երևանի դիրքորոշմամբ: Տարասյուկը գտնում է, որ Հայաստանն այդ հարցում ամբողջովին գտնվում է ՙռուսական քարոզչության՚ ազդեցության տակ, հետևաբար`չի կարող այլ երկրներից, մասնավորապես`Ուկրաինայից, ըմբռնում պահանջել ղարաբաղյան հարցում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ՙԵթե դուք չեք ընդունում Ուկրաինայի նկատմամբ Պուտինի շարունակվող միակողմանի ագրեսիան, ինչո±ւ պետք է մենք աջակցենք ձեր դիրքորոշմանը: Ռուսական քարոզչությունը շատ արդյունավետ է գործում Հայաստանում. ամբողջ աշխարհը Մոսկվային ագրեսոր է համարում, իսկ Երևանը`ոչ: Դա նման է այն բանին, որ դուք ասում եք`Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, իսկ ինչ-որ մեկը ժխտում է դա: Եթե դուք հիմա հերքում եք Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան, ինչպե±ս կարող եք Ցեղասպանության ճանաչում պահանջել ամբողջ աշխարհից՚,- հայտարարել է ՙԵվրանեսթ՚ ԽՎ համանախագահը:


