Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում՝ նոր զինված միջադեպեր: Խաղադրույքներն աճում են: Ու, թեեւ, վերջնագրեր ներկայացնելը նոր մարտավարություն չէ այս ուղղությամբ, ակնհայտ է, որ երբ դրանք ամրապնդվում են ուժով, ռիսկերը զգալիորեն մեծանում են: Նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա ասելով՝ Կովկասի այդ կետը Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ <Չափազանցություն չի լինի, նույնիսկ, այն անվանել առանցքային: Հիմնական մոդերատորի դերի պահպանումը (նույնիսկ՝ Արեւմուտքի հետ աճող մրցակցության եւ Թուրքիայի հետ մրցակցային գործընկերության պայմաններում) ապահովում է Մոսկվայի ազդեցությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Ղարաբաղից խաղաղապահների հեռանալը գրեթե ինքնըստինքյան կհանգեցնի Գյումրիից ռազմակայանի դուրսբերման, Երևանի իրական, այլ ոչ թե մեդիա-փիարային վերակողմնորոշման դեպի Արևմուտք։ Այն պայմաններում, երբ, առնվազն, տնտեսապես Ադրբեջանն արդեն զգալիորեն ինտեգրված է արեւմտյան նախագծերին", - արձանագրել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ ռուսական "հավասար հեռավորությունը" ինչ-որ մեկը համարում է պատուհաս և անեծք, ինչ-որ մեկը՝ կարևոր ռեսուրս։ Ակնհայտ է, շարունակել է փորձագետը, որ այն ինչպես շահույթ է բերում, այնպես էլ սահմանափակում է Մոսկվային բազմաթիվ ազիմուտներով։
"Բայց Երեւանի կամ Բաքվի միջեւ որոշակի "վերջնական ընտրություն" կատարել՝ այսօր ճիշտ չէ։ Տարբերակներ, իհարկե, հնարավոր են, բայց ավելի լավ է խուսափել դրանցից: Մեր ընդդիմախոսներին հնարավոր բացասական սցենարներ հուշել չեմ ուզում։ Բայց սկզբունքորեն դրանք <Պոլիշինելի գաղտնիք> են ։ Հարկ է նաև նկատի ունենալ, որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար այն դրական միտումների սառեցման, որոնք ուրվագծվել են Վրաստանում։ Հասկանալի է, որ Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում (ոչ միայն կովկասյան, այլև սիրիական և ուկրաինական) շատ ավելի բարձր կլինի։ Այսպիսով, "ղարաբաղյան բանալիի" համար կարեւոր է պայքարել։ Ցանկալի է՝ նվազագույն կորուստներով և առավելագույն օգուտներով>, - հավելել է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ, նա հարց է տվել, թե արդյոք կարող է խաղաղություն հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց Ռուսաստանի, և արդյոք հնարավոր է տարածաշրջանային կարգուկանոն Անդրկովկասում՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Ընդ որում, քաղաքագետն ինքն էլ փաստել է, որ միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։
<Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ռուսական պետությունն իր տարբեր ձևերով ներկա չի եղել Կովկասում կամ այնտեղ նվազագույն ներկայություն է ունեցել։ Ի վերջո, զրոյականներին Բալկանները "խաղաղեցրին" առանց ՌԴ-ի հատուկ մասնակցության։ Սակայն նման աբսենթեիզմի հետևանքներն վտանգավոր են բնավ ոչ նրանով, որ Կրեմլի "կայսերական հավակնություններին", իբր, հարված կհասցվի։ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է, դա ոչ մի րոպե չի կարելի մոռանալ։ Եվ այդ պատճառով պատասխանատվությունն Անդրկովկասում Մոսկվայի համար առանձնահատուկ է։ Կա ևս մեկ հուզահոգեբանական պահ։ Ցանկացած երկիր հատուկ վերաբերմունք ունի իր մերձավոր հարևանության անվտանգության նկատմամբ։ Արևմուտքը, որպես հնարավոր խաղաղարար, կովկասյան տարածաշրջանում գործում է և գործելու է՝ ինչպես հեռավոր ծայրամասում. չեն գոռում, չեն աղմկում, դրա համար էլ շնորհակալ ենք: Մանրամասների և նրբությունների մեջ խորանալը՝ ռուսական առանձնաշնորհ է։ Ավաղ, այսօր (նաև երեկ) ամեն ինչում չէ, որ մենք՝ ինքներս, համապատասխանում ենք այդ բարձր նշաձողին։ Բայց, գոնե, հայտարարում ենք համապատասխանության անհրաժեշտությունը", - ամփոփել է Մարկեդոնովը։