Ադամ Շիֆ. ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա եւ պատասխանատվության ենթարկի Ալիեւի ռեժիմին
Արմինֆո. Ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 աշխատակից, կանխամտածված սպանության ևս մեկ գործողություն է և ուժեղացնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը՝ նրա կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին բռնությունը տեղի է ունեցել Բերձորի "Լաչինի" միջանցքի շրջափակման հետեւանքով շարունակվող հումանիտար ճգնաժամի ժամանակ, ինչի հետեւանքով 120 000 մարդ հայտնվել է սարսափելի պայմաններում։
Շիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին։ "Ես կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Բայդենի վարչակազմին օգտագործել առկա բոլոր դիվանագիտական խողվակները տարածաշրջանում աճող անկայունության խնդրի լուծման և Արցախի անվտանգության ու ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ապահովման համար", - ամփոփել է կոնգրեսականը: