Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ ՊետդեպարտաամենտիԿովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից՝ շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այդ ուղղությամբ նրա շարունակական ջանքերի համար:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Իլհամ Ալիեւին փոխանցելով ԱՄՆ պետքարտուղարի ողջույնները, հյուրն ընդգծել է, որ Էնթոնի Բլինքենը եւս կարծում է, որ մյունխենյան հանդիպումն արդյունավետ է անցել:
Զրույցի ընթացքում կաարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Բոնոն Բաքվում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասկանում է Բերձորի միջանցքում Ադրբեջանի անվտանգության շահերը: «Անշուշտ, մենք հասկանում ենք Ադրբեջանի անվտանգության շահերը։ Բնականաբար, հասկանում ենք բոլոր կողմերի անվտանգության շահերը", - ընդգծել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում իր դիրքորոշումն է հայտնել միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որն արդեն 85 օր արգելափակված է Ադրբեջանի կողմից։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ